MyKitchen.am

Ձեր խոհանոցի ամենալավ օգնականը

Ազգային խոհանոցի
բաղադրատոմսեր

Գեղեցիկ սեղանի
ձևավորում

previous
next
Slider

Բաղադրատոմսեր


Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանջարեղենային կարկանդակ

Ալյուրը մաղել, աղ ցանել: Կաթը գոլացնել, խառնել խմորիչի ու մի քիչ շաքարավազի հետ: Կարագը թողնել, որ փափկի, կտրատել, խառնել ալյուրին: Ավելացնել թթվասերը և թթխմորը: Ստացվում է փափուկ խմոր: Խմորը դնել տոպրակի մեջ ու դնել սառնարանը, թեև խմորիչով խմորներն ավելի հաճախ դրվում են տաք տեղում: Ողջ գիշեր խմորը թողնել սառնարանում: Միջուկի համար պանիրը քերել, կանաչին կտրատել: Կարելի է վերցնել ըստ ճաշակի ցանկացած այլ կանաչեղեն: Խառնել, ավելացնել կարագի կտորները: Տապակի վրա յուղաթուղթ դնել, խմորը ձեռքով տարածել այնպես, որ այն համաչափ հաստություն ունենա: Դնել ողջ միջուկը, տարածել խմորի մակերեսով մեկ: Խմորի երկրորդ կեսը բացել յուղաթղթի վրա: Քանի որ խմորը փափուկ է, գրտնակով բացելը դժվար կլինի: Երկրորդ շերտով ծածկել կարկանդակը, ամրացնել եզրերը: Կարկանդակի վրա անցք բացել գոլորշու համար, խմորին կարագ կամ ձու քսել, դնել 180 աստիճան ջերմության ջեռոցը 45 րոպեով: Մատուցել տաք կամ սառը:



Օգտվողների գնահատում. 0 / 5