MyKitchen.am

Ձեր խոհանոցի ամենալավ օգնականը

Ազգային խոհանոցի
բաղադրատոմսեր

Գեղեցիկ սեղանի
ձևավորում

previous
next
Slider

Բաղադրատոմսեր


Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով գրպանիկներ

Լվանում, կտրատում և տապակում ենք սունկը ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք սոխը և տապակում ևս 10 րոպե:
Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված կարտոֆիլը, սև պղպեղը, քերած պանիրն ու տապակած սունկը:Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն:
Շերտավոր խմորը կտրում ենք ուղղանկոյւնիների տեսքով, ծալում գրպանիկների(кулёк) տեսքով մեջը քսում ենք հարած ձուն և լցնում մեկական գդալ միջուկ:Պատրաստի գրպանիկները շարում ենք տապակի վրա, վրան քսում մնացած հարած ձուն և թխում ջեռոցում 15 րոպե 200աստիճանում:Հանում ենք սնկով գրպանիկները ջեռոցից և մատուցում:Մատուցելուց առաջ զարդարեք սնկով գրպանիկները մաղադանոսի տերևներով:

Ի դեպ, մթերքի այս քանակությունից ստացվում է 6-10 սնկով գրպանիկներ :