MyKitchen.am

Ձեր խոհանոցի ամենալավ օգնականը

Ազգային խոհանոցի
բաղադրատոմսեր

Գեղեցիկ սեղանի
ձևավորում

previous
next
Slider

Բաղադրատոմսեր


Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կոնֆետներ “ռաֆաելլո”

Խտացրած կաթը լցնում ենք ամանի մեջ և դնում թույլ կրակի վրա:Խտացրած կաթին ավելացնում ենք կարագը և եփում մինչև զանգվածի պնդանալը և թեթևակի մգանալը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում: Ապա ավելացնում ենք կոկոսի քերուկը (չմոռանալով թողնել մի փոքր կոկոսի քերուկ վրան շաղ տալու համար), լավ խառնում զանգվածն ու հանում կրակի վրայից: Թողնում ենք սառչի:Տապակում ենք նուշի հատիկները տապակի վրա 5 րոպե առանց յուղիԱրդեն սառչած զանգվածից պատրաստում ենք փոքրիկ գնդիկներ (համաչափ գնդիկներ ստանալու համար կարելի է օգտագործել թեյի գդալ), մեջը տեղադրում նուշի մեկական հատիկ և թաթախում ստացված գնդիկները նախապես առանձնացված կոկոսի քերուկի մեջ:Գեղեցիկ ձևավորման համար դնում ենք պատրաստի կոնֆետները փոքրիկ թղթե զամբյուղների մեջ և մատուցում:Այս հրաշալի կոնֆետները շատ համեղ են ոչ քաղցր թեյի հետ