Կոնֆետներ “Ռաֆաելլո”
Պատրաստեք կոնֆետներ “ռաֆաելլո” հետևյալ բաղադրատոմսով
Կոնֆետներ “Ռաֆաելլո” Եվրոպական Նոր բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
գազար - 500գր շաքարավազ - 200գր կոկոսի քերուկ - 300գր հյութ կիտրոնի - 2-3 կաթիլ

Ինչպես պատրաստել կոնֆետներ “ռաֆաելլո”
Անցկացնում ենք քերիչով գազարը, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնի հյութը:Ստացված զանգվածը դնում ենք տապակի մեջ, անընդհատ խառնելով և մի քիչ տաքացնում, մինչև որ ավելորդ ջուրը գոլորշանա, ապա ավելացնում ենք կոկոսի քերուկը (թողնում ենք մի քիչ կոկոսի քերուկ, ռաֆաելլոների թաթախման համար):Պատրաստի զանգվածը խառնում ենք և պատրաստում փոքրիկ գնդիկներ: Ստացված գնդիկները թաթախում ենք մնացած կոկոսի քերուկի մեջ և տեղափոխում սառնարան 1,5 ժամով:
Եվ մեր գազարով ռաֆաելլոն պատրաստ է:Ի դեպ, գազարով ռաֆաելլոների բաղադրատոմսի մեջ կարելի է ավելացնել քերած շոկոլադ կամ ընկյուզ ըստ ցանկության :)