MyKitchen.am

Ձեր խոհանոցի ամենալավ օգնականը

Ազգային խոհանոցի
բաղադրատոմսեր

Գեղեցիկ սեղանի
ձևավորում

previous
next
Slider

Բաղադրատոմսեր


Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գետնանուշով կոնֆետ

Հալեցնում ենք կարագը տապակի մեջ թույլ կրակի վրա, երբ կարագը սկսում է պղպջել՝ ավելացնում ենք շաքարավազն ու խառնում (մինչև շաքարավազի շագանակագույն դառնալը), ապա ավելացնում ենք թթվասերը, հասցնում ենք զանգվածը եռման աստիճանի ու հանում կրակի վրայից:Ստացված զանգվածին ավելացնում ենք կաթի փոշին ու խառնում:Լվանում ենք գետնանուշը և տապակում չոր տապակի մեջ թույլ կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը:
Ապա ձևամանի մեջ լցնում ենք եփած զանգվածը, վրան դնում տապակած գետնանուշը, մի փոքր ձեռքով սեղմում և տեղափոխում սառնարան 30 րոպեով:ատրաստի կոնֆետները հանում ենք սառնարանից, կտրատում և մատուցում:Գետնանուշով կոնֆետների բաղադրատոմսի մեջ կարելի է փոխարինել գետնանուշը Ձեր նախընտրած ընդեղենով