MyKitchen.am

Ձեր խոհանոցի ամենալավ օգնականը

Ազգային խոհանոցի
բաղադրատոմսեր

Գեղեցիկ սեղանի
ձևավորում

previous
next
Slider

Բաղադրատոմսեր


Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավով և բեկոնով սենդվիչ

Տաքացնում ենք հացը յուրաքանչյուր կողմից 30 վայրկյան:
Տապակի մեջ դնում ենք բեկոնը և տապակում յուրաքանչյուր կողմից 2 րոպե:
Կտրում ենք հավի ֆիլեն բարակ շերտով, վրան լցնում աղն և սև պղպեղը ու տապակում նույն տապակի մեջ, որտեղ տապակել էինք բեկոնը յուրաքանչյուր կողմից 3-4 րոպե:Հացի շերտի վրա քսում ենք մայոնեզը, վրան դնում հազարի թերթիկը, տապակած բեկոնը ու կլոր շերտով կտրատված լոլիկը, ապա ավելացնում ենք պատրաստի ֆիլեն և փակում հացի երկրորդ շերտով: Կատարում ենք նույն գործողությունը մնացած հացի շերտերով:Եվ կարելի է անցնել համտեսելուն:
Արդյունքում ստանում ենք 2 համեղ ու կշտացնող հավով և բեկոնով սենդվիչ, որի ցանկացած բաղադրիչ կարելի է փոփոխել ըստ Ձեր նախասիրության: