Պատրաստեք զատիկի քաղցր հաց հետևյալ բաղադրատոմսով
ԶԱՏԻԿԻ ՔԱՂՑՐ ՀԱՑ շատ համեղ Զատիկի ուտեստ է:
ԶԱՏԻԿԻ ՔԱՂՑՐ ՀԱՑ շատ համեղ Զատիկի ուտեստ է:
Խմորիչը բացել տաք ջրի մեջ, թողնել 10 րոպե: Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, աղացած բալի կորիզը, կաթը, կարագը, խմորիչը: Զգուշորեն ավելացնել 1 բաժակ ալյուր, խառնել, նորից մի բաժակ ալյուր լցնել, խառնել 20րոպե բաժակ-բաժակ լցնելով ալյուրը: Խմորիը չպետք է կպչի ձեռքերին: Խմորը բաժանել 8 հավասար մասի, գնդեր անել: Ծածկել սրբիչով, թողնել 3 ժամ: Խմորից հյուսքեր անել: Գունդը բաժանել երեք մասի, ամեն մեկը երկարացնել 30 սմ: Մի կողմից երեք խմորը իրար միացնել և հյուսել: Թողնել մի ժամ մնա: Ջեռոցը տաքացնել 175 C: Վրան քսել դեղնուցի և ջրի խառնուրդը: Վրան քունջութ ցանել: Թխել 35-40 րոպե: Ոսկեգույն դառնալուց հետո հանել սառեցնել: Կարելի է նաև չամիչ լցնել խմորի մեջ կամ հյուսելու ընթացքում որևէ միջուկ դնել:
Автор и администратор сайта 1001recepti.info