Պատրաստեք զատիկի պասկա հետևյալ բաղադրատոմսով
Զատիկի պասկա Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Զատիկի պասկա Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Չամիչը լվանալ և 15 րոպե թրջել սառը ջրում (օգտագործել բաց գույնի չամիչ, որպեսզի խմորը մուգ գույն չստանա): Գոլ ջրում թթխմորը լուծել և ավելացնել մի փոքր շաքարավազ: Այլուրի կեսով, լուծված թթխմորով և շաքարավազով խմոր պատրաստել և դնել որևէ տաք տեղ: Երբ խմորը երկու անգամ ծավալով մեծանա, ավելացրեք աղ, մնացած ալյուրը, ձվի դեղնուցը, հարած սպիտակուցը, վանիլինը, կարագը:
Խմորը չպետք է շատ թանձր լինի, քանի որ այդ դեպքում պասկան ծանր կլինի և արագ կչորանա, բայց նաև ոչ շատ հեղուկ. այդ դեպքում էլ պասկան կլինի տափակ և ոչ շատ բարձր: Խմորը հունցել բավական երկար, որպեսզի այն հեշտությամբ անջատվի ձեռքերից:
Հարկավոր է խմորը ծածկել մաքուր սպիտակ սրբիչով և նորից տաք տեղ դնել: Երբ խմորը հասունանա, ավելացրեք չամիչ, կարելի է նաև մանրացրած ընկույզ: Հարկավոր է այն կրկին խառնել և դնել յուղով պատված ձևամանների մեջ՝ մինչև կեսը: Թողնել խմորը հասնի ձևամանի 3/4 բարձրությանը: Զգուշությամբ վրան (փետուրով) շաքարավազով կամ շաքարի փոշիով և բուսական յուղով հարած ձու քսեք: Թխեք ոչ շատ տաք ջեռոցում 30-50 րոպե՝ կապված պասկայի մեծությունից:
Որպեսզի ջեռուցից հանելուց հետո պասկան չնստի, այն դնել բարձիկի վրա և թեթև կտորով ծածկել:
Автор и администратор сайта 1001recepti.info