Պատրաստեք զատիկի չամիչով փլավ հետևյալ բաղադրատոմսով
ԶԱՏԻԿԻ ՉԱՄԻՉՈՎ ՓԼԱՎ Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ԶԱՏԻԿԻ ՉԱՄԻՉՈՎ ՓԼԱՎ Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, լցնել բրնձի մի մասը, ապա չիրն ու չամիչը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը: Փլավը ծածկել լավաշի ոչ շատ մեծ շերտերով, լցնել եռացած գոլ ջուր և եփել շատ մարմանդ կրակով: Եթե կափարիչը հերմետիկ չի փակվում, այն փաթաթել մաքուր սրբիչով: Հարկ եղած դեպքում աղ անել:
Автор и администратор сайта 1001recepti.info