Պատրաստեք խմորե գնդիկներ հետևյալ բաղադրատոմսով
ԽՄՈՐԵ ԳՆԴԻԿՆԵՐ Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
ԽՄՈՐԵ ԳՆԴԻԿՆԵՐ Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Խմոր հունցել, վրան ալյուր ցանել, փաթաթել տոպրակի մեջ, սառնարանի մեջ դնել: Սոուսի համար գազարը խոշոր քերիչով անցկացնել, պղպեղի սերմերը հեռացնել, բարակ կտրատել: Սոխը կիսալուսնաձև կտրատել: Վերցնել խորը թավա, լցնել սոխը, գազարը, պղպեղը, բուսայուղով տապակել: Ավելացնել լոլիկները, տոմատի մածուկ և ջուր: Միջուկի աղացած հավի մսին ավելացնել մանրացրած սոխ, համեմել: Խմորը հանել սառնարանից, 2-3 մասի բաժանել: Վերցնել մի մասը, ուղղանկյունաձև բացել: Խմորին քսել միջուկը և փաթաթել: Ստացված ռուլետը կտրատել 3 սմ-անոց շերտերի, կլորացնել, թեթևակի տապակել բուսայուղի մեջ, որ պահպանի ձևը: Խմորները շարել հաստ հատակով մեծ կաթսայի մեջ, ամեն շերտի վրա սոուս լցնել: Դասավորելուց հետո վրան լցնել սոուսի մնացորդը, մի քանի կտոր մարգարին, դափնու տերև, սխտոր և եփել մարմանդ կրակի վրա մոտ մեկ ժամ: Մատուցել տաք-տաք վիճակում թթվասերի կամ մայոնեզի հետ:
Автор и администратор сайта 1001recepti.info