Պատրաստեք շերտավոր զամբյուղներով հավի միս հետևյալ բաղադրատոմսով
Շերտավոր զամբյուղներով հավի միս շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Շերտավոր զամբյուղներով հավի միս շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Շերտավոր խմորը բացել, շրջանակներ կտրել խմորից, մեկ անգամ էլ կտրել ավելի փոքր շրջանակ, բայց ոչ մինչև վերջ: Սուր դանակով թեթև սեղմել, վրան քսել ձվի, աղի, քրքումի, մի գդալ ջրի խառնուրդ: Թխել ջեռոցում մինչև կարմրի: Սուր դամակով «կափարիչ» կտրել, որ ստացվի զամբյուղ: Հավի կրծքամիսը բարակ կտրել, տապակել երկու կողմից կարագի մեջ, մանր կտրատել: Նույն թավայի մեջ տապակել կտրատած սոխն ու սունկը: Ավելացնել հավի միսը, սերուցքը, ալյուրը, աղ, պղպեղ ցանել: Խառնել, մինչև թանձրանա: Ավելացնել քերած պանիր, միջուկը լցնել զամբյուղների մեջ: Զարդարել կանաչիով: Ծածկել խմորի կափարիչով, մատուցել:
Автор и администратор сайта 1001recepti.info