Պատրաստեք քաղցր պղպեղով եվ ձիթապտուղներով կիշ հետևյալ բաղադրատոմսով
ՔԱՂՑՐ ՊՂՊԵՂՈՎ ԵՎ ՁԻԹԱՊՏՈՒՂՆԵՐՈՎ ԿԻՇ Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ՔԱՂՑՐ ՊՂՊԵՂՈՎ ԵՎ ՁԻԹԱՊՏՈՒՂՆԵՐՈՎ ԿԻՇ Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Սառած կարագը կտրատել, ավելացնել մաղած ալյուրը, տրորել, մինչև փշրանք ստացվի: Ավելացնել 2–3 ճ. գդ. սառը ջուր և խմոր հունցել: Խմորը բացել, դնել յուղաթղթով ծածկած տապակի մեջ: Ավելորդ եզրերը կտրել: Խմորը պատառաքաղով ծակծկել, վրան չոր լոբի լցնել և 200 °С ջեռոցում թխել 15 րոպե: Լոբին հանել, նորից դնել ջեռոցի մեջ հինգ րոպեով: Ջեռոցի ջերմաստիճանն իջեցնել 180 °С: Սոխը մանրացնել, պղպեղները կտրատել, միջուկը հանել: Սոտեյնիկի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել սոխը: Ավելացնել պղպեղները, տապակել, թողնել սառչի: Ձուն սերուցքի հետ հարել, աստիճանաբար ավելացնել քերած պանիրը (շվեյցարական պինդ պանիր է) և պարմեզանը: Խմորի վրա լցնել տապակած սոխն ու պղպեղը, ավելացնել ձիթապտուղները: Լցնել ձվով, պանրով զանգվածը, եփել ջեռոցում կես ժամ: Կտրատել, մատուցել տաք վիճակում:
Автор и администратор сайта 1001recepti.info