Պատրաստեք մսով խմորով «վարդեր» հետևյալ բաղադրատոմսով
ՄՍՈՎ ԽՄՈՐՈՎ «ՎԱՐԴԵՐ» շատ համեղ Խմորով ուտեստ է:
ՄՍՈՎ ԽՄՈՐՈՎ «ՎԱՐԴԵՐ» շատ համեղ Խմորով ուտեստ է:
Ջուրը, աղը, ալյուրը խառնել, պինդ խմոր հունցել: Թողնել, որ խմորը հանգստանա: Նորից հունցել, դնել մի կողմ: Այս քանակը բավական է երկու ռուլետի համար: Սոխը և կանաչին խոշոր կտրատել: Աղացած միսը, կտրատած սոխը, կանաչին խառնել: Աղով, պղպեղով համեմել, մի քիչ ջուր, մի գդալ ձեթ ավելացնել, նորից խառնել: Խմորը բարակ բացել: Խճողակը համաչափ տարածել խմորի վրա, ոչ շատ ձիգ ռուլետ փաթաթել: Ռուլետը կտրել ոչ շատ հաստ, ոչ էլ բարակ շերտերի: Կտրված կողմով դեպի ներքև շարել կաթսայի մեջ, շատ քիչ ջուր լցնել այնպես, որ խմորները կիսով չափ մնան ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել: Սոուսի համար սոխ մանրացնել, սոխեռած անել, ավելացնել տոմատի մածուկ, աղ, պղպեղ: Եփված խմորիկների վրա լցնել սոուսը: Կարելի է նաև սոուսը մատուցել առանձին: Կարող եք սոուս պատրաստելու փոխարեն օգտագործել պատրաստի լեչո:
Автор и администратор сайта 1001recepti.info