Պատրաստեք կավուրմա չուչվարա կամ ուզբեկական պելմենի հետևյալ բաղադրատոմսով
ԿԱՎՈՒՐՄԱ ՉՈՒՉՎԱՐԱ ԿԱՄ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՊԵԼՄԵՆԻ շատ համեղ Խմորով ուտեստ է:
ԿԱՎՈՒՐՄԱ ՉՈՒՉՎԱՐԱ ԿԱՄ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՊԵԼՄԵՆԻ շատ համեղ Խմորով ուտեստ է:
Գոլ ջրին ավելացնել աղ, ձու, խառնել: Ավելացնել ալյուր, խմոր հունցել: Վրան մի թաս շուռ տալ, թողնել կես ժամ հանգստանա: Միսը աղալ սոխի հետ: Ավելացնել մի թեյի գդալ աղ, կես թեյի գդալ պղպեղ, խառնել: Խմորը բարակ բացել և քառակուսիներով կտրատել: Ամեն քառակուսու վրա կես գդալ խճողակ դնել: Երկու եզրը իրար կպցնել, որից հետո միացնել երկու հարևան անկյունները: Կստացվի երկու ցցված «ականջներով» պելմենի: Առատ բուսայուղ տաքացնել թավայի մեջ և խմորները մաս-մաս տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցել թանի կամ արգանակի հետ:
Автор и администратор сайта 1001recepti.info