Պատրաստեք կարտոֆիլով պելմենի հետևյալ բաղադրատոմսով
Կարտոֆիլով պելմենի Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Կարտոֆիլով պելմենի Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Կարտոֆիլը խաշել, մաքրել, խյուս դարձնել: Սոխը մանրացնել, սոխեռած անել, լցնել կարտոֆիլի վրա, աղ, պղպեղով համեմել, խառնել: Ալյուրը, ձուն, աղը, ջուրը խառնել, խմոր հունցել, դնել սառնարանը: Հանել, մի կտոր խմոր վերցնել, բացել, կտրատել շրջանակներ կամ հատուկ գործիքի վրա դնել: Տեղադրել միջուկները, փակել: Եթե գործիքով եք պատրաստում, երկրորդ շերտը բացել, ծածկել, գրտնակով տանել-բերել, պելմենիները պատրաստ են: Ձեռքով փակելն ավելի աշխատատար է և երկար է տևում: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել: Մեջը եփել պելմենիները: Երբ ջրի երես բարձրանան, պատրաստ են: Քամել, մատուցել թթվասերով կամ կարագի հետ:
Автор и администратор сайта 1001recepti.info