Պատրաստեք «անակնկալ» բուլկիներ հետևյալ բաղադրատոմսով
«ԱՆԱԿՆԿԱԼ» ԲՈՒԼԿԻՆԵՐ Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
«ԱՆԱԿՆԿԱԼ» ԲՈՒԼԿԻՆԵՐ Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Պինդ պանիրը քերել խոշոր քերիչով, ավելացնել հարած ձու, վարսակի փաթիլներ, փափկած կարագ, աղ անել և խառնել: Փխրեցուցիչը խառնել ալյուրին, խառնել մնացած մթերքին: Աստիճանաբար ավելացնել կաթ, խառնել, հետևել, որ խմորը շատ չջրիկանա: Խմորը պետք է բավականաչափ թանձր լինի, որ հեշտությամբ բլիթներ ստացվեն: Ձեռքերը թրջել, խմորից գնդիկներ պատրաստել: Ամեն գնդիկ տափակեցնել, բլիթ դարձնել: Բուսայուղի մեջ տապակել սունկը, սոխը: Խմորի վրա դնել տապակած մեկ սունկ, սոխ, կտրատած կանաչի: Խմորի եզրերը փակել, բուլկի դարձնել: Տապակը յուղել, յուղաթուղթ դնել, գնդիկները շարել տապակին: Թխել 20-25 րոպե 180 աստիճանում:
Автор и администратор сайта 1001recepti.info