Պատրաստեք աջարական խաչապուրի հետևյալ բաղադրատոմսով
ԱՋԱՐԱԿԱՆ ԽԱՉԱՊՈՒՐԻ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
ԱՋԱՐԱԿԱՆ ԽԱՉԱՊՈՒՐԻ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Ալյուրը մաղել, բաժանել երեք մասի: Յուրաքանչյուր մասին ավելացնել գոլ ջրով բացած խմորիչ, խմոր հունցել, 3-4 ժամ թողնել: Գոլ ջրին խառնել աղ, շաքարավազ, լցնել ստացված թթխմորի վրա, ավելացնել մնացած երկու մաս խմորը նույնպես և ստանալ միջին պնդության խմոր: Թողնել հասունանա, նորից հունցել, մեկ ժամ թողնել: Կրկին հունցել, խմորը բաժանել մոտ 200 գրամանոց գնդերի: Ամեն գունդը ձեռքով բացել, նավակի ձև տալ: Անալի պանիրը և ձուն խառնել, լցնել խմորե նավակի խորը մասի մեջ: Խաչապուրին թխել ջեռոցում 10-12 րոպե: Հանել ջեռոցից, մի ձու կոտրել վրան և կրկին դնել ջեռոցը 3-5 րոպե: Վրան մի կտոր կարագ դնել: Մատուցել տաք-տաք:
Автор и администратор сайта 1001recepti.info