Պատրաստեք թխվածքաբլիթ «ձմերոիկ» հետևյալ բաղադրատոմսով
ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՁՄԵՐՈԻԿ» շատ համեղ Թխվածքաբլիթ է:
ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՁՄԵՐՈԻԿ» շատ համեղ Թխվածքաբլիթ է:
Կարագը լավ հարել, որ կրեմանման զանգված դառնա, ավելացնել ձուն, աղը , վանիլինը , կրկին խառնել: Ավելացնել ալյուրն ու խմորիչը, գդալով խառնել, ապա հունցել էլաստիկ խմոր: Խմորը երեք գունդ անել` մեծ, միջին, փոքր: Մեծը ներկել կարմիր, փոքրը կանաչ, իսկ միջինը ներկել պետք չէ: Սպիտակ խմորը բացել ուղղանկյուն 22х9 սմ չափով: Կարմիր խմորը գլանակ անել 22 սմ երկարությամբ և սպիտակ խմորով այն փաթաթել: Կանաչ խմորը ուղղանկյուն բացել, նրա մեջ փաթաթել սպիտակն ու կարմիրը: Տոպրակի մեջ դնել, թողնել ողջ գիշերվա ընթացքում սառնարանի մեջ: Մյուս օրը ռուլետը կտրատել կես սանտիմետր հաստությամբ շերտերի: Շարել յուղաթղթի վրա, ամեն շերտի մեջ չամիչ կամ շոկոլադե գնդիկներ խրել: Թխել 180 աստիճանում 10 րոպե: Հանելուց անմիջապես հետո կիսել, քանի դեռ խմորը փափուկ է:
Автор и администратор сайта 1001recepti.info