Պատրաստեք թխվածք «արքայախնձոր» հետևյալ բաղադրատոմսով
ԹԽՎԱԾՔ «ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ» Հայկական Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ԹԽՎԱԾՔ «ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ» Հայկական Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ձուն հարել, խառնել շաքարավազը, դնել գոլորշու վրա: Երբ զանգվածը տաքանա մինչև 50 °C, վերցնել և խառնելով սառեցնել մինչև 18–20 °C: Զանգվածի ծավալը կմեծանա 2–3 անգամ: Ավելացնել ալյուրը, օսլան, խառնել, դարձնել միատարր: Խմորը լցնել տապակի մեջ, որը յուղված է, վրան ցանված է պաքսիմատ: Թխել ջեռոցում 35 րոպե 180–200 °C-ում: Թողնել սառչի, կլոր կտրատել 5 սմ տրամագծով և 0,6–0,8 սմ հաստությամբ օղակներով: Ամեն թխվածքաբլիթի համար հարկավոր է խմորի երկու օղակ: Միջուկի համար սերուցքը հարել շաքարավազի հետ: Ժելատինը գոլ ջրում լուծել, խառնել սերուցքին: Բիսկվիթի օղակին սերուցք քսել, վրան դնել արքայախնձորի մի օղակ, դնել մյուս խմորի օղակը, վրան և կողքերը զարդարել սերուցքով: Կոկոսի փաթիլներով ծածկել թխվածքը, ջեմով նախշել և անանասի կտորներ դնել վրան: Կարելի է զարդարել նաև այլ մրգերով:
Автор и администратор сайта 1001recepti.info