Պատրաստեք թխվածքաբլիթ անակնկալով հետևյալ բաղադրատոմսով
Թխվածքաբլիթ անակնկալով շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Թխվածքաբլիթ անակնկալով շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Սալորաչիրը թրջել գոլ ջրով 30 րոպե: Ձուն հարել շաքարավազի հետ, մեղր լցնել, լավ խառնել: Ավելացնել կարագ, փխրեցուցիչ, խառնել: Զանգվածը կաթսայի մեջ լցնել ու ջրաբաղնիք դնել: Տաքացնել այնքան, մինչ զանգվածը 2 անգամ մեծանա: Կրակից վերցնել, հովացնել: Հետո ալյուր լցնել ու հունցել: Սալորաչիրի մեջ ընկույզ դնել: Խմորից գունդ սարքել, մեջտեղում սալորաչիր դնել: Գնդիկ սարքել ընկույզի չափ: Տապակի վրա շարել: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը 20 րոպե: Պատրաստի թխվածքաբլիթի վրա շոկոլադ լցնել: Հալել 5-7 գդալ մեղր: Մանր կտրատել 70-100գ ընկույզ: Թխվածքաբլիթը տաք մեղրի մեջ դնել, հետո ընկույզի մեջ թաթախել:
Автор и администратор сайта 1001recepti.info