Պատրաստեք փշրունքապատ բուլկիներ հետևյալ բաղադրատոմսով
Փշրունքապատ բուլկիներ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Փշրունքապատ բուլկիներ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Գոլ կաթին խառնել 1 թ. գդ. խմորիչ և նույնքան շաքարավազ: Ավելացնել 2-3 ճ.գդ. ալյուր, խառնել, թողնել: Մարգարինը հալեցնել: Ավելացնել 1 հատ ձու, շաքարավազ, վանիլ, աղ, բուսայուղ: Բոլորը խառնել, վրան լցնել թթխմորը: Ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Թողնել 1-1,5 ժամ: Երբ խմորը «հասնի», բաժանել 11-12 գնդի: Ամեն խմոր բացել և մեջը դնել ոչ լիքը գդալ միջուկ: Եզրերը լավ փակել, կլորացնել: Միջուկը կարող է լիներ ցանկացած մուրաբա: Տապակը յուղել, բուլկիները շարել կարը դեպի ներքև, իրարից հեռավորություն թողնել: Թողնել 20 րոպե, որ բարձրանա: Վրան քսել հարած ձու: Փշրանքի կարագը, ալյուրը, շաքարավազը ձեռքով լավ տրորել, որ համասեռ փշուրներ ստացվեն: Ցանել բուլկիների վրա: Թխել մինչև ոսկեգույն դառնան:
Автор и администратор сайта 1001recepti.info