Պատրաստեք թխվածքաբլիթ ՛՛դեղձ՛՛ հետևյալ բաղադրատոմսով
Թխվածքաբլիթ ՛՛Դեղձ՛՛ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Թխվածքաբլիթ ՛՛Դեղձ՛՛ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Փափկեցրած սերուցքային կարագը խառնել ձվի ու շաքարավազի հետ, ավելացնել թթվասեր, խառնել: Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, խմոր հունցել: խմորը դնել տոպրակի մեջ ու դնել սառնարան 20 րոպեով: Խմորը բաժանել ոչ մեծ գնդիկների՝ ընկույզի չափ, շարել տապակի մեջ: Ջեռոցը տաքացնել 200 աստիճանի 10-12 րոպե: Պատրաստի թխվածքաբլիթը հովացնել: Յուրաքանչյուրի միջուկը հանել: Խտացրած կաթը խառնել հանած միջուկի հետ , սկզբից մանրացնել դանակով կամ բլենդերով: Յուրաքանչյուր մասի մեջ խտացրած կաթով միջուկ դնել, կողքերին քսել, մեջտեղում դնել ընկույզ: Առանձին մասերը կպցնել իրար: Դեղձի վրա գազարի ու բազուկի հյութ քսել ու շաքարի մեջ թաթախել բոլոր կողմերից: Պատրաստի դեղձերը զարդարել անանուխի տերևներով:
Автор и администратор сайта 1001recepti.info