MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լոլիկով և քունջութով օղաբլիթ

Լոլիկի հյութն ու ջուրը խառնում ենք, մի քիչ տաքացնում ենք, ապա ավելացնում ենք խմորիչն ու շաքարավազը և լավ խառնում։ Այնուհետև ավելացնում ենք 2 ճ/գդ ալյուրը, լավ խառնում ենք, անձեռոցիկով ծածկում և 10-15 րոպեով տաք տեղ դնում։ Այնուհետև ավելացնում ենք 1,5 ճ/գդ ձիթայուղը, սոյայի սոուսը, աղը և խառնում ենք, որից հետո ավելացնում ենք մնացած ալյուրը և խմոր ենք հունցում։ Խմորը դնում ենք խոր ամանի մեջ, անձեռոցիկով ծածկում ենք և 40-50 րոպեով դնում ենք տաք տեղ, որ խմորը հասունանա։ Այդ ընթացքում խմորը 2-2,5 անգամ պետք է բարձրանա։ Արդեն հասունացած խմորը մի քանի հավասար մասերի ենք բաժանում (մոտավորապես 7 մաս պետք է ստացվի, կտրած խմորի չափից է կախված օղաբլիթի չափը)։ Խմորի մի մասը բարակ օվալաձև գրտնակում ենք, ձիթայուղով պատում, վրան քունջութ ցանում (չոր թավայում նախապես բովում ենք): Ապա ռուլետի տեսքով փաթաթում։ Ռուլետը մեջտեղից կիսում ենք, բայց ոչ մինչև վերջ։ Այնուհետև կտրած կեսերը ոլորաձև փաթաթում ենք ու եզրերը միացնելով շրջան ենք ստանում` օղաբլիթ։ Նույն կերպ պատրաստում ենք նաև մնացած օղաբլիթները։ Տապակը ձիթայուղով պատում ենք և օղաբլիթները տեղափոխում տապակի վրա։ Բուբլիկները մոտ 20-25 րոպե (ճշգրիտ ժամանակը կախված է ջեռոցից) թխում ենք մինչև 180-190 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում։ Օղաբլիթները պետք է ոսկեգույն դառնան։ Քունջութով օղաբլիթը կարող ենք մատուցել և տաք, և սառը վիճակում:



Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լոլիկով և քունջութով օղաբլիթ

տոմատի հյութ տոմատի հյութ 150 մլ

ջուր ջուր 100 մլ

խմորիչ խմորիչ 1.5 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի գդալ

աղ աղ 0.5 թեյի գդալ

սոյայի սոուս սոյայի սոուս 2 ճաշի գդալ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

ալյուր ալյուր 3.5 թեյի բաժակ

քունջութի սերմեր քունջութի սերմեր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1140դրամ,
իսկ կալորիականությունը ` 130 կկալ

loading...