Պատրաստեք կաթնաշոռի միջուկով էկլեր հետևյալ բաղադրատոմսով
Կաթնաշոռի միջուկով էկլեր շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Կաթնաշոռի միջուկով էկլեր շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ջուրը, կարագը, աղը լցնել կաթսայիկի մեջ, դնել կրակին, եփել: Երբ հեղուկը եռա, կարագը հալվի, վերցնել, լցնել ալյուրը և խառնել արագ: Նորից դնել կրակին և բովել, մինչև հարթ, փայլուն զանգված ստացվի, բովվածքի թույլ բույր կտարածվի: Խմորը սառեցնել այնքան, որ մատը դնելիս չայրի: Հերթով կոտրել ձվերը, խառնել, երբ լրիվ կխառնվի, ավելացնել հաջորդը: Շարել տապակի վրա թեյի գդալի կամ հատուկ տոպրակի օգնությամբ: Հեռավորությունը գնդիկների միջև պետք է այնպես հաշվարկվի, որ երկու-երեք անգամ մեծանալով` նրանք իրար չկպչեն: Թխել 15- 20 րոպե 200 աստիճանում, մինչև էկլերները մեծանան և կարմրեն: Հետո ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել 150 և ևս 15-20 րոպե թխել: Ջեռոցն անջատել, դուռը բացել, թողնել այդպես խմորը սառչի:
Կաթնաշոռը տրորել շաքարավազի հետ, ավելացնել հարած սերուցքը կամ տնական թթվասեր: Ավելացնել նաև վանիլին: Եվս մեկ անգամ խառնել, լավ հարել, կստացվի թեթև և նուրբ կրեմ: Սառած էկլերների մեջ լցնել կրեմը, վրան շաքարի փոշի ցանել:
Автор и администратор сайта 1001recepti.info