Պատրաստեք կաթնաշոռային կեքսեր հետևյալ բաղադրատոմսով
Կաթնաշոռային կեքսեր շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Խորհուրդ եմ տալիս կաղապարների հետ փորձարկումներ անել: Ինչքան տարբեր լինի կեքսերի տեսքը, այնքան շատ կուրախանան երեխաները, կարեի է նաև դրանց մասին տարբեր հեքիաթներ ու պատմություններ հորինել: Միասին տարվեք ֆանտազիաներով, դա շատ պետք է երեխաներին, որպեսզի նրանք զգան որքան եք նրան սիրում: Ես նաև խորհուդ եմ տալիս ալյուր-ձավար հարաբերությունը փորձարկել: Ես խորհուրդ եմ տալիս 1/1 հարաբերությունը: Սակայն կարելի է նաև ուրիշ քանակությամբ դրանք խառնել և դա կփոխի համը: Սա շատ հարմար առիթ է փոքրիկին կաթնաշոռով կերակրելու, եթե նա այն չի սիրում: Կեքսերը սառը վիճակում ավելի համեղ են: