Պատրաստեք ֆիննական դարչինով թխվածք հետևյալ բաղադրատոմսով
Ֆիննական դարչինով թխվածք շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Ֆիննական դարչինով թխվածք շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Խմորիչը 1 թ.գդ. շաքարավազի հետ խառնել մի քիչ գոլ կաթին, 5-10 րոպե թողնել տաք տեղում: Չոր բաղադրիչները խառնել, միացնել կարագին, ավելացնել հարած ձվի կեսը, մյուս կեսը թողնել խմորի վրա քսելու համար: Ավելացնել նաև կաթն ու խմորիչը: Խմոր հունցել, թողնել մեկ ժամ տաք տեղում: Պատրաստի խմորը մի քիչ հունցել, երկու մասի բաժանել: Բացել ուղղանկյունաձև, վրան սենյակային ջերմաստիճանի կարագ քսել, շաքարավազ և դարչին ցանել: Խմորը փաթաթել, գլանի ձև տալ: Կտրատել եռանկյունաձև: Շարել տապակի վրա լայն կողմը դեպի ներքև:Մեջտեղից մատով սեղմել, թողնել 20 րոպե տապակի վրա: Վրան քսել մնացած ձուն, թխել 220 աստիճանում մոտ 20-25 րոպե: Խմորի կտորները կարելի է պահել սառցախցիկում և թխել հարմար պահին:
Автор и администратор сайта 1001recepti.info