Պատրաստեք բիսկիթային խմորով ռուլետ հապալասե սուֆլեով հետևյալ բաղադրատոմսով
Բիսկիթային խմորով ռուլետ հապալասե սուֆլեով շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Բիսկիթային խմորով ռուլետ հապալասե սուֆլեով շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ձուն հարել շաքարավազի ու վանիլային շաքարի հետ: Ավելացնել փխրեցուցիչ ու ալյուր, խառնել: Տապակը յուղել: Լցնել խմորը, հավասարեցնել: Խմորի հաստությունը պիտի 3մմ լինի: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը, 15-20 րոպե: Տաք բիսկվիթը ռուլետի նման փաթաթել թղթի հետ միասին , եթե թուղթ չկա կարելի է դնել սրբիչի վրա ու փաթաթել: Հովացնել: Պատրաստել սուֆլեն: Ժելատինի վրա 100մլ սառը ջուր լցնել: Հետո եռման աստիճանի հասցնել, բայց չեռացնել: Հովացնել: Սերուցքը հարել շաքարավազի հետ մինչ փրփրանման զանգված առաջանա: Ավելացնել ժելատինը, խառնել: Ավելացնել հապալասը, խառնել: Սուֆլեն դնել սառնարան, որ թանձրանա: Ռուլետը փաթաթել, վրան սուֆլե դնել, հավասարեցնել: Ռուլետը փաթաթել, առանց թղթի: Քսել մնացած սուֆլեն: Դնել սառնարան 3-4 ժամ, հետո կտրատել:
Автор и администратор сайта 1001recepti.info