Պատրաստեք եփած թխվածքներ ՛՛սրտիկներ՛՛ հետևյալ բաղադրատոմսով
Եփած թխվածքներ ՛՛Սրտիկներ՛՛ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Եփած թխվածքներ ՛՛Սրտիկներ՛՛ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Պատրաստում ենք եփած խմորը. Ջուրն ու սերուցքային կարագը դնել կրակի վրա ու ավելացնել աղը: Անընդհատ խառնել, որպեսզի ամբողջությամբ լուծվի կարագը, հասցնել եռման աստիճանի: Վերցնել կրակից: Ավելացնել ալյուրը: Արագ խառնելով՝ հունցել խմորը: Խմորը կստացվի թանձր: Մեկ-մեկ ավելացնել ձուն, ամեն անգամ լավ խառնել: Արդյունքում կստացվի փափուկ, թանձր, փայլուն զանգված: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճանիշ: Հրուշակեղենի ներարկիչով կամ պոլիէթիլենային տոպրակով՝ ծայրերը կտրված, շարել սրտանման թխվածքները տապակի մեջ, թխել 20 րոպե: Ջերմաստիճանն իջեցնել 150 աստիճանի ու չորացնել 5-7 րոպե: Պատրաստում ենք եփովի կրեմը. ոչ մեծ կաթսայում խառնել շաքարավազը, ալյուրը, ձուն: Կաթը եռացնել ու բարակ շիթով լցնել ձվային զանգվածի մեջ: Դնել կրակին ու անընդհատ խառնել: Երբ կրեմը սկսի թանձրանալ, վերցնել կրակից, չթողնել եռա: Սառեցնել, ավելացնել վանիլային շաքարավազն ու սերուցքային կարագը, հարել հարիչով: Դնել սառնարան 20 րոպեով: Թխվածքը 2 մասի բաժանել: Մի մասի վրա կրեմ դնել, ծածկել մյուս մասով: Ցանել շաքարի փոշի:
Автор и администратор сайта 1001recepti.info