Պատրաստեք վարդերով տորթ հետևյալ բաղադրատոմսով
Վարդերով տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Վարդերով տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել, մինչև անշարժ զանգված դառնա: Դեղնուցները հարել շաքարավազի հետ, խառնել սպիտակուցին: Քիչ-քիչ ավելացնել ալյուրը, զգուշորեն խառնել: Թխել յուղաթղթով ամանի մեջ 180 աստիճանի տակ: Եթե լուցկու չոփը խրելիս խմորը չի կպչում չոփին, խմորը պատրաստ է: Հանել, թողնել սառչի: Մեջտեղից կտրել, օշարակ լցնել վրան: Օշարակը պատրաստել 1:2 շաքարավազի և ջրի խառնուրդը եփելով, մինչև թանձրանա: Կարելի է կոնյակ, վանիլ խառնել կամ մրգային մաս խառնել: Խտացրած կաթը կարագի հետ հարել, մի քիչ մորու օշարակ խառնել, որ վարդագույն կրեմ ստացվի: Կրեմը քսել խմորին, շերտերը դնել իրար վրա: Վրան ու կողքերը ևս պատել կրեմով, հարթեցնել: Պատրաստել մաստիկան 100 գ մարշմելոուից (զեֆիրային կոնֆետներ), 1 ճ.գդ. կիտրոնի հյութից և 1-1,5 բաժակ շաքարի փոշուց: Մարշմելոուի սպիտակ կոնֆետները կիտրոնի հյութի հետ տաքացնել գոլորշու վրա կամ թույլ տաքացված ջեռոցում, մինչև ծավալը մեծանա: Մաս-մաս ավելացնել շաքարի փոշին ու խառնել գդալով: Հետո հունցել սեղանի վրա այնքան ժամանակ, որ ձեռքերի չկպչի: Փաթաթել տոպրակի մեջ և դնել սառնարան: Կես ժամ անց հանել, գրտնակով բացել: Զգուշորեն դնել տորթի վրա, ավելորդ մասերը կտրել: Մաստիկայից պատրաստել վարդեր, նրանց համար հարկավոր է նույնքան մաստիկա, որքան տորթը ծածկելու համար: Վարդի թերթերը կպցնել իրար` ջրով թրջելով:
Автор и администратор сайта 1001recepti.info