Պատրաստեք տորթ «զարդատուփ» հետևյալ բաղադրատոմսով
Տորթ «Զարդատուփ» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Տորթ «Զարդատուփ» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, մեղրը, քացախով բացած սոդան, վանիլը, 100 գ փափուկ կարագը: Լավ հարել, աստիճանաբար ավելացնել ալյուրը: Փափուկ խմոր ստանալ: Այն բաժանել յոթ մասի: Բարակ շերտեր բացել, թխել ալյուր ցանած տապակի վրա: Օվալ կտրել, քանի դեռ շերտերը տաք են: Կրեմի համար փափուկ կարագն ու խտացրած կաթը հարել: Երբ շերտերը սառչեն, քսել կրեմը, վեց շերտերն այդպե իրար վրա դնել: Վերջին շերտը պետք է լինի զարդատուփի կափարիչը: Զարդատուփի հիմքը` վեցերորդ շերտը փորել: Կափարիչը ծածկել շոկոլադե մածուկով, սառեցնել մի ժամ: Զարդարել, կրեմով, նորից սառեցնել: Նուգայից մարգարտի հատիկներ անել, մտցնել շաքարի փոշու մեջ, որ չկպչեն իրար: Շոկոլադե կոնֆետներն ու նուգայի հատիկները շարել թելի վրա ուլունքի պես: Դնել տորթի վրա այնպես, ասես ուլունքը դուրս է կախվել զարդատուփի միջից: «Կափարիչը» փակել, եզրերին շոկոլադե մածուկ քսել: Թողնել սառնարանում:
Автор и администратор сайта 1001recepti.info