Պատրաստեք մոշով տորթ հետևյալ բաղադրատոմսով
Մոշով տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Մոշով տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ժելատինի վրա 150մլ սառը եռացրած ջուր լցնել ու 1 ժամ թողնել: Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Դեղնուցը շաքարավազի ու 5ճ/գ տաք ջրի հետ հարել: Ավելացնել օսլա, խառնել: Լցնել փխրեցուցիչ ու ալյուր, խառնել: Սպիտակուցը հարել, ավելացնել խմորին: Խմորը լցնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը, թխել 20-25 րոպե: Թթվասերը շաքարավազի հետ հարել: Մոշը հարել բլենդերով կամ լավ տրորել: Խառնել թթվասերն ու մոշը: Ժելատինը կրակին դնել, հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել: Այն լցնել թթվասերին ու մոշի վրա, խառնել: Մաղի օգնությամբ տրորել: 5-10 րոպեով դնել սառարան, որպեսզի միջուկը մի քիչ թանձրանա: Պատրաստի շերտը 2 հորիզոնական մասի բաժանել: Շերտի վրա միջուկ դնել ու հավասարեցնել: Ամբողջ գիշեր թողնել սառնարանում: Զարդարել ըստ ճաշակի:
Автор и администратор сайта 1001recepti.info