Պատրաստեք տորթ «ներշնչանք» հետևյալ բաղադրատոմսով
Տորթ «Ներշնչանք» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Տորթ «Ներշնչանք» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Մարգարինը հալեցնել այնքան, որ փափկի, խառնել շաքարավազին: Հերթով մեկ առ մեկ ավելացնել ձվերը: Այնուհետև աստիճանաբար ավելացնել ալյուրը, սոդան: Ստացվում է ոչ պինդ խմոր: Խմորը չպետք է կպչի ձեռքերին: Խմորը երեք մասի բաժանել: Մի մասը կլոր բացել, տապակի մեջ դնել: Տապակը յուղելու հարկ չկա, խմորը չի կպչի: Մնացած խմորից գնդիկներ անել և շարել տապակի վրա: Խմորը թխել, սառեցնել: Թթվասերը խառնել շաքարավազին, մինչև վերջինս լրիվ ձուլվի: Դանակի ծայրով վանիլին ավելացնել: Խմորը դնել ափսեի վրա, քսել թթվասերի կրեմը: Յուրաքանչյուր խմորագնդիկ թաթախել կրեմի մեջ և դնել խմորի մեծ շերտի վրա: Տորթը զարդարել գլազուրով, կարելի է նաև ընկույզով, գունավոր կոնֆետներով և այլն: Գլազուրի համար թթվասերը եռացնել, ավելացնել շաքարավազ, կակաո և կարագ: Զանգվածը խառնել կրակի վրա մինչև թանձրանա:
Автор и администратор сайта 1001recepti.info