MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «նապոլեոն»

5 բաժակ ալյուրը մաղել սեղանի վրա: Սենյակային ջերմաստիճանի մարգարինը կտորների բաժանել, դանակներով խառնել որքան հնարավոր է մինչև միատարր դառնա: Աստիճանաբար ավելացնել 1 բաժակ կաթը և արագ խմոր հունցել: Ստացվում է յուղոտ խմոր և ձեռքերին չի կպչում: Շատ հունցել պետք չէ, որ ծամոնի հատկություն չստանա: Խմորը կիսել և ամեն կեսը բաժանել յոթ մասի: Շատ բարակ բացել: Թխել 200 աստիճանի տակ մինչև ոսկեգունի: Շատ արագ է թխվում, մոտ 5-7 րոպե: Պետք է ուշադիր լինել, որ շատ չչորանա: Խմորը փխրուն է,  լայնաշերտ դանակով տապակից վերցնել զգուշորեն: Խմորի մնացորդները նույնպես թխել մինչև դառնա բաց շագանակագույն, հետո փշրել: Անցնենք կրեմին- 3 ձվի դեղնուցը,  3 ճաշի գդալ շաքարավազի հետ խառնել մինչև սպիտակի, 3 ճաշի գդալ ալյուր ավելացնել: Մի փոքր կաթով բացել, որ դառնա կիսելանման հեղուկ: Մնացած կես լիտր կաթը եռացնել և անընդհատ խառնելով ավելացնել ստացված զանգվածին: Կարագը հարել 2 բաժակ շաքարավազի հետ:  Գդալ առ գդալ ավելացնել եփովի կրեմը, խառնել մինչև ձուլվի, հետո շարունակել: Եթե միանգամից շատ լցվի, կրեմը կարող է կտրվել: Խմորներին բարակ շերտով քսել ստացված նրբահամ կրեմը, շարել բոլոր 14 շերտերը: Վրան ցանել փշրանքները: Վրան տախտակով ծածկել և ծանրություն դնել: Գիշերը թողնել այդպես: Կրեմը կողքերից դուրս կգա, հարթեցնել և բոլոր կողմերից փշուրներով ծածկել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «նապոլեոն»

մարգարին մարգարին 400 gram

ալյուր ալյուր 5 teyi_bajak

կաթ կաթ 3 teyi_bajak

կարագ կարագ 250 gram

շաքարավազ շաքարավազ 2.5 teyi_bajak

ձու ձու 3 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2420դրամ,
իսկ կալորիականությունը ` 504 կկալ

Автор и администратор сайта 1001recepti.info