Պատրաստեք տորթ «մրջնաբույն» հետևյալ բաղադրատոմսով
Տորթ «Մրջնաբույն» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Տորթ «Մրջնաբույն» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Կարագը փափկացնել, շաքարավազի հետ հարել: Ավելացնել թթվասերն ու մի քիչ աղ անել: Խառնել ալյուրը և խմոր հունցել: Խմորը մսաղացով աղալ կամ մի ժամ դնել սառնարանի մեջ, հետո քերիչով անցկացնել և թխել: Խտացրած կաթից և 100 գրամ կարագից պատրաստել կրեմը: Նախ կարագը հարել, ապա գդալ-գդալ ավելացնել կաթը: Թխած փշուրներին խառնել մանրացրած ընկույզ: Բլրակի տեսք տալ փշուրներին և վրան լցնել կրեմը: Կարելի է այդ անել շերտ առ շերտ` ձեռքերով սեղմելով խմորը: Կարելի է «Մրջնաբույնի» վրա գլազուր լցնել: 50 գ կարագը, 4 ճաշի գդալ շաքարավազը, 2 ճաշի գդալ կաթը, 4 թեյի գդալ կակաոն եփել մինչև փրփուր առաջանա: Վերցնել, լցնել տորթի վրա: Տորթը դնել սառնարանի մեջ: Կա նաև պատրաստման այլ եղանակ. խտացրած կաթը եփել 2-2,5 ժամ, կարագը փափկացնել, խառնել կաթին, ավելացնել 2-3 ճաշի գդալ մեղր և լավ խառնել, քանի դեռ զանգվածը տաք է: Մեջը լցնել խմորի փշուրները և լավ խառնել մատներով: Սեղմել, մրջնաբնի տեսք տալ և գիշերը թողնել սառնարանի մեջ:
Автор и администратор сайта 1001recepti.info