Պատրաստեք տորթ «կալիֆորնիա» հետևյալ բաղադրատոմսով
Տորթ «Կալիֆորնիա» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Տորթ «Կալիֆորնիա» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել: Սպիտակուցները հարել, ավելացնել շաքարավազը, հարել մինչև պինդ փրփուր ստացվի: Կակաոն ալյուրին խառնել: Շատ զգույշ խառնել սպիտակուցին, շատ չխառնել, այլապես զանգվածը «կնստի»: Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել, յուղել, զանգվածը վրան տարածել: Դնել տաք ձեռոցի մեջ, թխել 175 C-ով 13-14 րոպե: Շատ չչորացնել, բիսկվիթի երեսը մի քիչ փափուկ պիտի մնա: Պատրաստի շերտը երեք մասի բաժանել: Կրեմը` դեղնուցները խառնել շաքարավազին, ավելացնել կաթը, ալյուրը, խառնել: Եփել մարմանդ կրակի վրա, մինչև կրեմը թանձրանա: Սառեցնել, ավելացնել փափկեցրած կարագը և պանիրը: Հարիչով խառնել: Դնել մեջտեղի շերտը, վրան կրեմ քսել, երկրորդ շերտը նույնպես ծածկել կրեմով: Վերին շերտի վրա գլազուր լցնել: Գլազուրը եփելու համար կակաոն խառնել շաքարավազի հետ, ավելացնել կաթը, մանրացրած կարագը: մարմանդ կրակով եփել 3-5 րոպե: Զարդարել ըստ ճաշակի, կարելի է ընկույզով, բիսկվիթի փշուրներով, շաքարի փոշով:
Автор и администратор сайта 1001recepti.info