Պատրաստեք տորթ «գարուն» հետևյալ բաղադրատոմսով
Տորթ «Գարուն» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Տորթ «Գարուն» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Շաքարավազը հարել կարագի կամ մարգարինի հետ: Ավելացնել ձուն, կաթը, լավ խառնել: Լցնել փխրեցուցիչը և ալյուրը, խմոր հունցել: Ստացված խմորը բաժանել երեք մասի, յուրաքանչյուրը կլոր բացել: Տապակը յուղել, շերտերը թխել, շատ չթողնել, որպեսզի փափուկ ստացվեն: Ստացվում են բարակ շերտեր: Ջերմաստիճանը պետք է լինի 180-200 աստիճան, թխել 10-15 րոպե: Շերտերի վրա լցնել օշարակ (շաքարավազը ջրի մեջ լուծել, դնել կրակին, մինչև շաքարը հալչի, վերցնել, ավելացնել վանիլ, կոնյակ կամ այլ բուրավետ բաղադրիչ): Յուրաքանչյուր շերտի վրա քսել եփած խտացրած կաթ, նրա վրա` հարած սերուցք, այդպես և մնացած շերտերը: Վերին շերտի վրա սերուցք չքսել: Կրեմը ստանալու համար սառեցված սերուցքը հարել շաքարի փոշու հետ, մինչև թանձր փրփուր ստացվի: Պետք է 35%-ից ոչ պակաս յուղային սերուցքը զգույշ հարել, որ այն կարագի չվերածվի: Տորթը զարդարելու համար շոկոլադի սալիկը հալեցնել գոլորշու վրա, կարելի է մի քիչ կաթ խառնել: Մի փոքր սառեցնել և քսել տորթի վրա և կողքերին: Երբ սառչի, կարելի է նաև ավելացնել սերուցքով զարդարանքներ: Թողնել, որ տորթը 12-24 ժամ մնա, կրեմը ներծծվի:
Կարելի է վերցնել կրկնակի մթերք և երեքի փոխարեն թխել վեց շերտ:
Автор и администратор сайта 1001recepti.info