Պատրաստեք տորթ «արբած բալ» հետևյալ բաղադրատոմսով
ՏՈՐԹ «ԱՐԲԱԾ ԲԱԼ» Հայկական Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
ՏՈՐԹ «ԱՐԲԱԾ ԲԱԼ» Հայկական Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Բալի մուրաբայի կամ կոմպոտի հատիկներ քամել և կոնյակի մեջ լցնել, թողնել տասը օր: Կոնյակի փոխարեն կարելի է օղու մեջ թրջել: Բիսկվիթի համար ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կակաոն ու ալյուրը: Հարել, ստանալ միատարր զանգված: Տապակը յուղել, ալյուր ցանել, խմորը լցնել: Ջեռոցը տաքացնել 150-200 աստիճան և թխել խմորը: Կրեմի 0,5 կգ փափկած կարագը հարել խտացրած կաթի հետ: Ավելացնել 3 ճաշի գդալ կակաո: Բիսկվիթի «կափարիչը» կտրել, միջուկը փորել-հանել, փշրել: Փշրանքը լցնել կրեմի մեջ: Ընկույզը աղալ կամ կտրատել, լցնել կրեմի մեջ: Կրեմի մեջ լցնել նաև բալը: Խառնել, զանգվածը լցնել փորած խմորի մեջ, կափարիչով ծածկել: Գլազուրը պատրաստելու համար խառնել շաքարավազը, թթվասերը, կակաոն, կարագը, ամանը դնելով գոլորշու վրա:
Автор и администратор сайта 1001recepti.info