Պատրաստեք տորթ «անտոշկա» հետևյալ բաղադրատոմսով
Տորթ «Անտոշկա» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Տորթ «Անտոշկա» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել մինչև անշարժանալը: Դեղնուցները հարել շաքարավազի հետ, զգուշորեն խառնել սպիտակուցին: Ավելացնել ալյուրը աստիճանաբար, զգույշ խառնել մինչև լրիվ համասեռ խառնվի: Կարելի է մեկ շերտի փոխարեն թխել երկու շերտ` 12 և 6 ձվով: Թխել 180 աստիճանում: Չոփով փորձել, եթե այն չոր դուրս գա խրելիս, պատրաստ է: Խմորի շերտերը կիսել: Ելակը տրորել, խյուս դարձնել, խառնել շաքարի փոշու կեսի հետ: Քսել ներքևի շերտին: Մի քիչ թողնել ներծծվի: Սերուցքը հարել մինչև անշարժ զանգված դառնա: Եթե կարիք կա, շաքարի փոշի ավելացնել: Քսել հարած սերուցքը մրգախյուսով ծածկված շերտին: Վրան դնել մյուս շերտը: Ծածկել սերուցքով, դնել հաջորդ շերտը: Վրան քսել ազնվամորու և շաքարի փոշու խառնուրդը: Ծածկել սերուցքով, դնել վերջին շերտը: Տորթն ամբողջովին ծածկել հարած սերուցքով: Զարդարել ելակներով և ազնվամորու հատիկներով:
Автор и администратор сайта 1001recepti.info