MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նարինջով տորթ

Գազարը լվանում ենք, կեղևազրկում և քերիչով անցկացնում։ Վերցնում ենք ալյուրը և անպայման մաղով անցկացնում ենք։ Խառնում ենք ալյուրը, աղը, սոդան, փխրեցուցիչը, նարնջի կեղևը և քերած կոճապղպեղը։ Առանձին տարայի մեջ խառնում ենք տաք ջուրը, խնձորի քացախն ու շաքարավազը։ Ավելացնում ենք բուսայուղը, որը պահքային ուտեստների և խմորեղենների մեջ լավագույն լուծումն է (կարագի փոխարեն)։ Շաքարավազը ցանկության դեպքում նշվածից քիչ ենք լցնում։ Խառնում ենք այնքան մինչև շաքարավազը լուծվի։ Հեղուկ զանգվածը աստիճանաբար չոր զանգվածի հետ խառնում ենք և հարիչով հարում մինչև համասեռ դառնա։ Թթվասերի պնդության խմոր պետք է ստանանք։ Ավելացնում ենք գազարն ու նորից հարում ենք։ Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, խմորը լցնում ենք և հավասարեցնում։ Խմորը փայլաթիթեղով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում ենք մինչև 175 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Այնուհետև հանում ենք փայլաթիթեղը և ևս 15-20 րոպե թխում ենք։ Բիսկվիթը սառեցնում ենք և 2 մասի բաժանում։ Պատրաստում ենք կրեմը։ Նարնջի հյութը քամում ենք։ Այս թխվածքի մեջ օգտագործում ենք միայն թարմ քամած հյութը։ 660մլ բաժակ հյութ ստանալու համար 3 հատ մեծ նարինջ է հարկավոր։ Կաթսայի մեջ խառնում ենք նուշի ալյուրը, սպիտակաձավարն ու շաքարավազը։ Նուշի ալյուրը կրեմի մեջ պարտադիր բաղադրիչ է։ Այն կարող ենք նուշից կամ նուշի տաշեղներից պատրաստել։ Դնում ենք կաթսան կրակի վրա և անընդհատ խառնիչով խառնելով ավելացնում ենք նարնջի հյութը։ Այնքան ենք խառնում, մինչև զանգվածը թանձրանա` մոտ 20 րոպե։ Անընդհատ խառնում ենք։ Թողնում ենք կրեմն ամբողջությամբ սառչի։ Բայց այդ ընթացքում թաղանթով ծածկում
ենք, որպեսզի այն օդի հետ շփվելուց չփչանա։ Սառելուց հետո 3-5 րոպե հարիչով հարում ենք։ Տորթը կարող ենք միանգամից կրեմով պատել։ Բայց եթե ուզում ենք ժելե-տորթ պատրաստել, կրեմը հարելու ընթացքում ջրում լուծված ժելատին ենք ավելացնում (2 թ/գդ ժելատինի վրա 50 գր սառը ջուր ենք լցնում, թողնոմ ենք ուռչի` մոտ 30 րոպե, այնուհետև դնում ենք կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում, բայց չենք եռացնում)։ Այնուհետև շերտերը շրջանաձև մի քիչ կտրում ենք։ Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և բիսկվիթը դնում ենք յուղաթղթի վրա։ Այնուհետև բիսկվիթի վրա կրեմ ենք քսում ու բիսկվիթի հաջորդ շերտով ծածկում։ Այդ շերտի վրա ևս կրեմ ենք քսում և տորթը գիշերը թողնում ենք սառնարանի մեջ։ Սառնարանից հանում ենք, զգուշորեն դանակով տորթի եզրերով անցնում ենք և ձևամանը հանում։ Յուղաթուղթը զգուշորեն հանում ենք և տորթը տեղափոխում ենք մատուցարանի վրա։ Դա անում ենք շատ վստահ և արագ։ Ձևավորում ենք ըստ ցանկության, բայց առանց ավելորդությունների։ Կրեմի բաղադրության մեջ շաքարավազի քանակությունը կարող ենք ավելացնել` կախված նախասիրությունից մինչև 2 անգամ կարելի է ավելացնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարինջով տորթ

ալյուր ալյուր 370 gram

շաքարավազ շաքարավազ 200 gram

գազար գազար 150 gram

ջուր ջուր 220 ml

ձեթ ձեթ 60 ml

սոդա սոդա 1 teyi_gdal

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 teyi_gdal

քացախ քացախ 1 chashi_gdal

նարինջ նարինջ 1 հատ

կոճապղպեղ կոճապղպեղ 1 teyi_gdal

աղ աղ 0.5 teyi_gdal

կրեմ

նարնջի հյութ նարնջի հյութ 660 ml

ալյուր ալյուր 2 chashi_gdal

սպիտակաձավար սպիտակաձավար 2 chashi_gdal

շաքարավազ շաքարավազ 2 chashi_gdal

ժելատին ժելատին 2 teyi_gdal

ջուր ջուր 50 ml

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1740դրամ,
իսկ կալորիականությունը ` 177 կկալ

Նշված տվյալներով արդյունք չկա