Պատրաստեք մեղրով տորթ հետևյալ բաղադրատոմսով
ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ Հայկական Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ Հայկական Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Ձվերը, շաքարավազը, կարագը դնել գոլորշու վրա, խառնելով եփել, մինչև շաքարավազը հալվի: Ավելացնել մեղրը և օղին, քացախով բացած սոդան, երկու բաժակ ալյուր: Նորից դնել գոլորշու վրա, խառնել այնքան, մինչև պղպջակներ առաջանան: Ավելացնել ևս երեք բաժակ ալյուր և խառնել մինչև համասեռ խմոր ստացվի: Խմորը բաժանել 10-14 մասի, նայած ինչ հաստության շերտեր եք ուզում: Բարակ բացել գնդերը և թխել 180 աստիճան ջեռոցում: Հետո եզրերը կտրել ուղղանկյուն կամ կլոր, եզրերի ավելացած խմորը պահել վրան փշրելու համար: Խմորը շատ արագ է թխվում: Երբ բոլորը պատրաստ լինեն, քսել թթվասերից ու շաքարավազից բաղկացած կրեմն ու դնել մի կողմ: Կարելի է մի շերտին ցանել կտրատած ընկույզ, մյուսին մանրացրած սալորաչիր, ըստ ցանկության ու ճաշակի: Ավելացած խմորի կտորները գրտնակով փշրել, ցանել տորթի վրա և կողքերին:
Автор и администратор сайта 1001recepti.info