Պատրաստեք ելակով ու եփած կրեմով զամբյուղիկներ հետևյալ բաղադրատոմսով
Ելակով ու եփած կրեմով զամբյուղիկներ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ելակով ու եփած կրեմով զամբյուղիկներ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Փափուկ սերուցքային կարագը խառնել շաքարի հետ: Ավելացնել ձու, խառնել: Ավելացնել ալյուր, հունցել խմոր: Սննդի համար նախատեսված թաղանթով փաթաթել ու 20-30 րոպե դնել սառնարան: Պատրաստել կրեմը. դեղնուցն առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցները խառնել շաքարավազի, վանիլային շաքարի ու ալյուրի հետ: Կաթը տաքացնել՝հասցնելով եռման աստիճանի: Կաթը լցնել դեղնուցի վրա բարակ շիթով, լավ խառնել: Դնել կրակին ու տաքացնել, մինչև կրեմը սկսի թանձրանալ, անընդհատ խառնել: Վերցնել կրակից ու թողնել սառչի: Խմորը սառնարանից հանել: Մի փոքր պոկել խմորից, դնել հատուկ ձևի տապակի մեջ, հավասարեցնել ու 1սմ բարձրությամբ թմբեր անել: Պատառաքաղով ծակեր անել: Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 րոպե: Պատրաստի զամբյուղիկները սառեցնել, լցնել նրանց մեջ կրեմ: Զարդարել բարակ կտրատված ելակով: Ցանկության դեպքում կարելի է զարդարել անանուխի տերևներով:
Автор и администратор сайта 1001recepti.info