Պատրաստեք գաթա արագ պատրաստվող հետևյալ բաղադրատոմսով
Գաթա արագ պատրաստվող Հայկական Տորթեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Գաթա արագ պատրաստվող Հայկական Տորթեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ալյուրը մաղել, ավելացնել քերած կամ մանր կտրտած կարագը, ձեռքով լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, մեջտեղում փոսիկ անել և ավելացնել սոդայով խառնած մածունը, քացախը և ձվի սպիտակուցը: Այս ամենը լավ հունցել, ստանալ պինդ խմոր, բաժանել 4 գնդի: Գնդերը բացել 3-4մմ հաստությամբ, պատրաստի խորիզը փռել վրան, ռուլետաձև փաթափել, ձեռքով մի քիչ "տափակեցնել", վրան քսել հարած ձվի դեղնուցը և դանակով կտրտել ոչ շատ մանր կտորների: Դնել ջեռոցի տապակի մեջ, թխել մոտ 15րոպե 200°-ով:
Իսկ խորիզը պատրաստելու համար անհրաժեշտ է շաքարավազն ու ալյուրը վանիլինի հետ խառնել, ավելացնել յուղը, լավ խառնել:
Автор и администратор сайта 1001recepti.info