Պատրաստեք ելակով ռուլետ «անահիտ» հետևյալ բաղադրատոմսով
Ելակով ռուլետ «Անահիտ» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ելակով ռուլետ «Անահիտ» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել: Սպիտակուցները հարել, մինչև դառնան անշարժ զանգված: Աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Դեղնուցները հարել, գդալ-գդալ լցնել սպիտակուցի վրա: Ավելացնել նաև ալյուրը, զգուշորեն խառնել: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել: Թխել 180 աստիճանում մինչև պատրաստ լինի: Հանել, պոկել յուղաթուղթը: Դնել խոնավ սրբիչի վրա և փաթաթել, թողնել սառչի: Կրեմի համար փափկած կարագը հարել, խառնել շաքարի փոշու հետ:
Ելակը գործիքով խյուսի վերածել: Ելակը խառնել կրեմին, վանիլ ավելացնել, լավ խառնել, քսել խմորին: Արդեն կարելի է փաթաթել ռուլետի պես: Ռուլետը զարդարել ելակներով և գլազուրով: Գլազուրի պատրաստման համար 2 ճ. գդ. թթվասերը, 4 ճ.գդ. շաքարավազը, 2 ճ. գդ. կակաոն խառնել, եփել մարմանդ կրակի վրա: Ավելացնել մի կտոր կարագ փայլի համար:
Автор и администратор сайта 1001recepti.info