Պատրաստեք շոկոլադով չիզքեյք հետևյալ բաղադրատոմսով
Շոկոլադով չիզքեյք շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Շոկոլադով չիզքեյք շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Թխվածքաբլիթը մանրացնել բլենդերով: Հալեցնել սերուցքային կարագը: Լավ խառնել թխվածքաբլիթն ու սերուցքային կարագը վերածել միատարր զանգվածի: Դնել հատուկ ֆորմայի մեջ, կարելի է նաև բաժակի միջոցով ձև տալ: Դնել սառնարան ու պատրաստել միջուկը: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Պանիրը հարիչով խառնել, մինչ կրեմանման զանգված առաջանա: Շարունակել խառնել, ավելացնել շաքարավազը, ավելացնել շոկոլադը ու խառնել: Հերթով ավելացնել ձուն, ամեն անգամ հարել հարիչով: Ավելացնել վանիլին ու թթվասեր, խառնել մինչ միատարր զանգված առաջանա: Հանել սառնարանից տարրան, լցնել շոկոլադային կրեմը: Թխել ջեռոցում՝ մինչև 180 աստիճան տաքացված, 50-55 րոպե: Տորթը հանել ջեռոցից, դանակով զգուշորեն հանել հատուկ տարրայից: Թողնել աղանդերը ամբողջությամբ հովանա ու դնել սառնարան 5-6 ժամով՝ ցանկալի է գիշերը: Մատուցելիս կարելի է զարդարել սպիտակ շոկոլադով՝ գոլորշու վրա հալեցրած:
Автор и администратор сайта 1001recepti.info