Պատրաստեք բանանով տոնական տորթ հետևյալ բաղադրատոմսով
ԲԱՆԱՆՈՎ ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ շատ համեղ Տորթեր է:
ԲԱՆԱՆՈՎ ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ շատ համեղ Տորթեր է:
Ձուն հարել, ավելացնել խտացրած կաթն ու մայոնեզը: Սոդան խառնել ալյուրին, աստիճանաբար ավելացնել ստացված խառնուրդին: Խմորը բաժանել երեք մասի, մի մասն ավելի քիչ: Կստացվեն երկու հաստ և մեկ բարակ շերտ: Թթվասերի կրեմի երկու երրորդը խառնել շաքարավազին: Մնացած թթվասերը քսել բարակ շերտին: Մեկ հաստ շերտի միջուկը կտրել-հանել, փորած շերտը դնել բարակ շերտի վրա: Փորված միջուկի տեղում շարել կտրտած բանանի շերտեր, լցնել կրեմի կեսը: Մյուս հաստ շերտի միջուկը նույն ձևով կտրել-հանել: Կտրած տեղում լցնել բանանի և կրեմի մնացած կեսը: Տորթը ծածկել կտրած խմորով, կրեմով միմյանց միացնել, կրեմով ծածկել և զարդարել կտրատած ընկույզով:
Автор и администратор сайта 1001recepti.info