MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բալով տորթ

Ձուն շաքարավազի հետ հարել գոլորշու վրա, կրակը պետք է շատ աննշան լինի: Հենց որ ձվի զանգվածը մի քիչ տաքանա, շաքարավազը հալվի, գոլորշուց վերցնել, շարունակել հարել մինչև ծավալն ավելանա: Ալյուրը խառնել կակաոյին, աստիճանաբար ավելացնել ձվի վրա: Հետո ավելացնել հալեցրած, բայց ոչ տաք կարագը: Խառնել ներքևից վերև շարժումներով: Կարագը լցնել ամանի կողքի մասից և զգուշորեն խառնել: Թխել 35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Հանել ջեռոցից, երբ պատրաստ լինի, թողնել սառչել:  Պատրաստի բիսկվիթը թողնել 10-12 ժամ հանգստանա: Խմորը զգուշորեն բաժանել երեք մասի:
Բալերը լվանալ, լցնել խորը ամանի մեջ և վրան լցնել շաքարավազը: Դուրս եկած հյութը առանձին ամանի մեջ լցնել: 170 մլ բալի հյութը (եթե հյութը քիչ է ստացվել, ջուր ավելացնել) և կես բաժակ շաքարավազը լցնել փոքրիկ կաթսայիկի մեջ, եփել, մինչև շաքարը հալվի, եռացնել մեկ-երկու րոպե: Օշարակը մի քիչ կթանձրանա: Մեջը լցնել բալերը, նորից եփել, որովհետև բալերը լցնելուց հետո օշարակը կջրիկանա: Եփել նորից մոտ մեկ րոպե: Ծածկել, մի փոքր թողնել այդպես թրմվի: Բալերը հյութից հանել, քամել, հյութը պահել: Կարելի է հյութին կոնյակ ավելացնել:
Շոկոլադե կրեմի համար սերուցքը տաքացնել, չեռացնել, ավելացնել մանրացրած շոկոլադը: Թողնել հովանա և դնել սառնարանի մեջ: Առաջին շերտը դնել, բալի հյութը լցնել վրան, երբ ներծծվի, քսել շոկոլադե կրեմը: Երկրորդ շերտը ևս հյութով ցողել և այդ կողմով դնել առաջին շերտի վրա: Վերևից ևս հյութ լցնել: Նախապես սառեցրած սերուցքը հարել: Երբ մի քիչ թանձրանա, ավելացնել շաքարի փոշին` մոտ երկու գդալ: Սերուցքը շատ հարել պետք չէ, այն կարագի կնմանվի և իր ձևը զարդարելիս չի պահպանի: Երբ բավականաչափ թանձրանա, բավական է հարել: Սերուցքը քսել խմորի վրա և շարել բալերը: Երրորդ շերտը ևս ցողել բալի հյութով, դնել մյուսների վրա և սերուցք քսել վրան: Սերուցքով կողմը դեպի ներքև դնել: Եվս 200 մլ սերուցք հարել մեկուկես գդալ շաքարի փոշու հետ, քսել տորթի վրա: Հարթեցնել տորթի մակերեսը և վրան քերած շոկոլադ լցնել:   150-200 մլ սերուցքը հարել 1,5 ճաշի գդալ շաքարի փոշու և  1 թեյի գդալ օսլայի հետ: Այս սերուցքով զարդարել տորթը, վրան շարել բալերի մնացած մասը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բալով տորթ

բալ բալ 400 gram

շաքարավազ շաքարավազ 350 gram

սերուցք սերուցք 700 ml

շաքարի փոշի շաքարի փոշի 6 chashi_gdal

ձու ձու 6 հատ

ալյուր ալյուր 100 gram

կակաո կակաո 30 gram

կարագ կարագ 100 gram

կրեմ

սերուցք սերուցք 70 ml

շոկոլադ շոկոլադ 35 gram

շաքարի փոշի շաքարի փոշի 1 chashi_gdal

զարդարելու համար

շոկոլադ շոկոլադ 100 gram

բալ բալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3440դրամ,
իսկ կալորիականությունը ` 660 կկալ

Автор и администратор сайта 1001recepti.info