MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով և սերուցքով հավ

Հավի կտորները կամ ամբողջական հավը համեմել աղ ու պղպեղներով, լավ տրորել, ծանր տապակով մի քանի հարված հասցնել, որպեսզի դրանք տափակեն: Տապակի մեջ 20 գ կարագ հալեցնել, 1-2 ճ.գդալ ձիթայուղ լցնել, հավի կտորները միջին կրակով տապակել: Սնկերը կիսել, եթե մեծ չեն թողնել ամբողջական: Կաթսայի մեջ 20 գ կարագ դնել, 1 թ.գդալ կիտրոնի հյութ լցնել, ավելացնել սունկը, քիչ աղ անել, կաթսայի կափարիչը դնել, մարմանդ կրակին եփել 8 րոպե: Հավի կտորները շրջել, տապակել նաև այդ կողմից, կրակն իջեցնել, կափարիչ դնել, թողնել եփվեն: 2 ճ.գդալ սերուցքն և օսլան լավ հարել, լցնել մնացած սերուցքը, խառնել: Սնկի դուրս գցած ջուրը դատարկել թասի մեջ, սնկերին ավելացնել սերուցքի և օսլայի խառնուրդը, համեմել, եփել 2 րոպե: Հավի պատրաստի կտորները տեղափոխել տախտակի վրա, նույն յուղով 1 րոպե տապակել կտրտած կանաչ սոխը, ապա լցնել սպիտակ գինին, սնկի տապակելուց մնացած հյութը, եռացնել՝ մինչև սուսը իր մեջ լուծի տապակի պատերին մնացած մսահյութը, ավելացնել սերուցքով սունկը, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մեկ, երկու պտղունց շաքարավազ անել, եփել 2-3 րոպե: Հավը կտրտել ուտելու հարմար ոչ շատ մանր կտորների: Տապակի հատակին ու պատերին կարագ քսել, մեջը դասավորել հավի կտորները, տապակը դնել կրակին: Հենց թշշոց լսվի՝ հավի կտորներին կոնյակ լցնել, կրակ տալ, սպասել՝ մինչև կրակը մարի, ապա ավելացնել սերուցքի սոուսով սունկը, կրակը հնարավորինս իջեցնել, թողնել ուտեստը 5 րոպե տաքանա: Այն չպետք է եռա: Մատուցել խաշած կարտոֆիլի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և սերուցքով հավ

Հավի բուդ Հավի բուդ 650 gram

կարագ կարագ 40 gram

ձեթ ձեթ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 2 teyi_gdal

սերուցք սերուցք 200 ml

օսլա օսլա 0,5 chashi_gdal

կանաչ սոխ կանաչ սոխ 3 coxun

սպիտակ գինի սպիտակ գինի 0,5 surchi_bajak

շաքարավազ շաքարավազ 0.5 teyi_gdal

կոնյակ կոնյակ 50 ml

կարտոֆիլ կարտոֆիլ 3 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1450դրամ,
իսկ կալորիականությունը ` 282 կկալ

Նշված տվյալներով արդյունք չկա