MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մուսախան

Հավի միսը կտրտել: Լցնել սառը ջրով կաթսայի մեջ, դնել կրակին: Կիսաեփ անել: Սոխը ոչ բարակ կիսաօղակների կտրտել, 60 գ կարագով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա: Միսը արգանակից հանել, կտորներին աղ, պղպեղներ անել, խառնել, թողնել այն մարինացվի: Սոխեռածը համեմել աղ ու պղպեղներով և անմիջապես կրակից վերցնել: Ջեռոցի տապակը մնացած կարագով յուղել, վրան փռել լավաշի շերտերը, լավաշին հալեցրած կարագ քսել, շարել մսակտորները, տարածել սոխեռածը, թթվասերը: Եփել տաք ջեռոցում՝ մինչև կեղև առաջանա: Մատուցելիս զարդարել կանաչիով:

Click Here Trigger
Press Esc to close


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մուսախան

Հավի բուդ Հավի բուդ 500 գրամ

սոխ սոխ 500 գրամ

կարագ կարագ 100 գրամ

լավաշ լավաշ 1 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

կանաչի կանաչի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1140դրամ,
իսկ կալորիականությունը ` 179 կկալ

Press Esc to close

Ամենօրյա խոհարարական հաղորդում: Յուրահատուկ ճաշատեսակներ, էլ ավելի յուրօրինակ մեկնաբանություններով: Յուրաքանչյուր օր, ընտրվում է նոր, յուրօրինակ բաղադրատոմս և պատրաստվում այն: Հաղորդում գուրմանների համար: