Պատրաստեք խոզի միս սունկով եվ կարմիր պղպեղով հետևյալ բաղադրատոմսով
ԽՈԶԻ ՄԻՍ ՍՈՒՆԿՈՎ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂՈՎ շատ համեղ Մսով ուտեստ է:
ԽՈԶԻ ՄԻՍ ՍՈՒՆԿՈՎ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂՈՎ շատ համեղ Մսով ուտեստ է:
Խոզի միսը համեմել աղով, սպիտակ պղպեղով: Թասի մեջ ձու կոտրել, առանձին ափսեի մեջ պաքսիմատ լցնել: Մսի կտորը թաթախել ձվի մեջ, ապա պաքսիմատապատել այն: Թավայի մեջ բուսայուղ լցնել: Միսը տապակել այնքան, որ կեղև ստանա, բայց լիովին չտապակվի: Ապա հանել թավայից, վրան քսել տոմատի մածուկ: Սունկը բարակ շերտատել, կարմիր պղպեղը բարակ օղակներով կտրատել: Մսի շերտի վրա դնել սունկի կտորները, վրան՝ պղպեղը: 180 աստիճան տաք ջեռոցում եփել մոտ 10 րոպե: Զարդարել մաղադանոսի ճյուղերով, պղպեղի և սունկի շերտիկներով:
Автор и администратор сайта 1001recepti.info