Պատրաստեք խոզի լցոնած միս հետևյալ բաղադրատոմսով
Խոզի լցոնած միս Իտալական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր անդրադառնալու ենք իտալակն խոհանոցին և պատրաստելու ենք կանաչ լցոնով և սոուսով խոզի միս:
Խոզի լցոնած միս Իտալական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր անդրադառնալու ենք իտալակն խոհանոցին և պատրաստելու ենք կանաչ լցոնով և սոուսով խոզի միս:
Սպանախը խաշել, ջրքամել, լավ մզել, կտրտել, ավելացնել կտրտած սոխն ու սխտորը, ընկույզը, 80 գ քերած պանիրը, համեմել աղով, պղպեղով և մշընկույզով: Խոզի փափկամսի մեջ գրպան բացել, լցոնել սպանախի խառնուրդով, բացվածքն ամրացնել չոպիկներով, յուղով 2 կողմից տապակել, աղ ու պղպեղ անել, կողիկը դնել ջեռոցի տապակի մեջ, տեղափոխել 150* տաքացրած ջեռոցը, թողնել այնտեղ 12 րոպե: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոնը խաշել: Տապակի մեջ մնացած յուղին ավելացնել արգանակն ու գինին, եփել մինչև զանգվածը կես ընկնի, ավելացնել մանանեխը, մնացած 70 գ պանիրը, քիչ ջրով բացած օսլան, աղ ու պղպեղ անել, եփել 1 րոպե: Մակարոնը ջրքամել: Մակարոնն ու կողիկները դնել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել և անմիջապես մատուցել: